
Jermuk, Armenia
May 28 - June 6
2025


Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2021 մրցաշարի ամփոփում
2021-06-15Այսպիսով, ամփոփենք Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2021-ը, որտեղ մասնակցում էին հայ պատանի ուժեղագույն շախմատիստներից 10-ը:
9-օրյա համառ պայքարից հետո վստահ հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը, համապատասխանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրին Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը:
Հայաստանի շախմատի ակադեմիան շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մրցաշարի կայացման գործում: Հատուկ շնորհակալություն Ավագյանների ընտանիքին և Ջերմուկ Աշխարհ առողջարանին իրենց մեծ աջակցության և հոգատարության համար, ինչպես նաև Chessify ընկերությանը՝ տրամադրած մրցանակների և Ջերմուկի քաղաքապետարանին հուշանվերներ տրամադրելու համար: