
Jermuk, Armenia
May 28 - June 6
2025


Tournament ChessAcademy.am
Սկսվեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը
2022-06-21Այսօր Ջերմուկում սկսվեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը: Մեկնարկային տուրն անցավ հետաքրքիր պայքարում։ Մրցաշարը հաջող մեկնարկեցին Հնդկաստանը և Գերմանիան ներկայացնող երկու ուժեղագույն երիտասարդ շախմատիստներ Նիհալ Սարինը և Ալեքսանդր Դոնչենկոն։
Նիհալ Սարինը հաղթանակ տոնեց Մանուել Պետրոսյանի (Հայաստանի գործող չեմպիոն) նկատմամբ, իսկ Ալեքսանդր Դոնչենկոն առավելության հասավ Սամվել Տեր-Սահակյանի (Հայաստան) նկատմամբ:
Ոչ-ոքի գրանցվեց Հայաստանի երկու պատվիրակների՝ Հայկ Մարտիրոսյանի և Մամիկոն Ղարիբյանի պարտիայում, ինչպես նաև Շանթ Սարգսյանի (Հայաստան) ու Նիեման Հանս Մոկի (ԱՄՆ) մոտ և Նգույեն Թայ Դայ Վանի ու Ամին Թաբատաբայի մոտ: