


Tournament ChessAcademy.am
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի այցը Ջերմուկ
2022-06-23Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։
Նշենք, որ hունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից ու Հայաստանից։
Խաղերն ընթանում են Ջերմուկի «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում։ Խաղերի ուղիղ հեռարձակումը հասանելի է յուրաքանչյուր օր, ժամը 15:30-ին մրցաշարի պաշտոնական կայքէջում:
3-րդ խաղափուլից հետո Նիեման Հանս Մոկը (ԱՄՆ) հաղթանակ տոնեց Մամիկոն Ղարիբյանի (Հայաստան) նկատմամբ։
Ոչ-ոքի գրանցվեց հետևյալ 4 պարտիաներում՝ Շանթ Սարգսյան (Հայաստան) և Նիհալ Սարին (Հնդկաստան), Դոնչենկո Ալեքսանդր (Գերմանիա) և Հայկ Մարտիրոսյանի (Հայաստան), Ամին Թաբատաբա (Իրան) և Սամվել Տեր-Սահակյան (Հայաստան), Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա) և Մանուել Պետրոսյան (Հայաստան)։