
Jermuk, Armenia
May 28 - June 6
2025


Tournament ChessAcademy.am
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի այցը Ջերմուկ
2023-05-09
Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին։
Նշենք, որ մայիսի 2-ից 12-ը ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից ու Հայաստանից։
Դե իսկ 6-րդ խաղափուլի ընթացքում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Արթուր Դավթյանը հաղթանակ տոնեց Նգույեն Թայ Դայ Վանի նկատմամբ, իսկ Յակուբբոյեվ Նոդիրբեկը՝ Նարայանան Ս. Լ-ի նկատմամբ։
Մնացած պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝
Եսիպենկո Անդրեյ- Ռոբերտ Հովհաննիսյան
Տաբատաբայ Ամին- Սվանե Ֆրեդերիկ
Սեվյան Սամուել- Հայկ Մարտիրոսյան